Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության եւ շուտով պաշտոնապես կհայտարարվի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի տրանսֆերի մասին, հաղորդում է Sky Sport-ի եւ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան էջում:
Հունվարի 20-ին Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալի» ներկայացուցիչների հետ քննարկել է վերջին դետալները եւ սպասվում է, որ հունվարի 21-ին հայ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմում:
Մխիթարյանի համաձայնությունից հետո կհայտարարվի նաեւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: