Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել են «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տրանսֆերային գործարքը:
«Ամեն ինչ կվճռվի առաջիկա 48 ժամում: Սանչեսի տրանսֆերի գործարքը կկայանա, եթե Մխիթարյանը միանա մեզ:
Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցով մեր ակումբը չի բանակցում «Բորուսիայի» հետ: Նրան կարող էին դորտմունդյան թիմի կազմից հեռացնել այլ պատճառներով: Տրանսֆերի հարց չկա»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Կարծում եմ՝ Սանչեսի տրանսֆերն ընթացքի մեջ է: Բայց առայժմ չունեմ հաստատման փաստը»,- նշել է Մոուրինյոն:
Տրանսֆերային պատուհանը բաց կլինի մինչեւ հունվարի 31-ը: