Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան եւ ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր:
Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ֆուտբոլիստներն ու ակումբները կարգավորել են բոլոր փաստաթղթային գործերը: Սանչեսն ու Մխիթարյանը հունվարի 22-ին Լիվերպուլում գտնվող ներգաղթային կենտրոնում երկարաձգել են Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքը:
Ակումբները պաշտոնապես հայտարարել են տեղափոխությունների մասին: