«Նիսի» կիսապաշտպան Ժան Միշել Սերիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ըստ «Sky Sports»-ի՝ մանկունիանցիները 26-ամյա խաղացողին տեսնում են որպես Մայքլ Կարիկին փոխարինող: Անգլիացին այս մրցաշրջանից հետո պատրաստվում է ավարտել կարիերան ու անցնել «կարմիր սատանաների» մարզչական շտաբ:
Սերիի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 33 մլն եվրո:
Կիսապաշտպանի ծառայություններո հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, ով մտադիր է ավելի բարձր աշխատավարձ առաջարկել խաղացողին: