«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում չափազանց շատ շահարկվեց Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի ՀՀ դիվանագիտական անձնագիր ունենալու հանգամանքը, որը նրան տրվել էր ՀՀ արտգործնախարարի արտահաստիքային խորհրդական լինելու պատճառով:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են Ռոբսոնին զրկել այս կարգավիճակից, իսկ նրա փոխարեն ԱԳ նախարարի խորհրդական նշանակել ԼՂՀ նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ձեւավորվում էր ԼՂՀ նոր կառավարությունը, եւ բոլորի համար անսպասելի արտգործնախարարի պաշտոնում Միրզոյանի փոխարեն նշանակվեց Մասիս Մայիլյանը, մենք գրեցինք, որ իշխանությունները չեն պատրաստվում Միրզոյանին գործազուրկ թողնել: Եվ ահա, իշխանությունը որոշել է լրացնել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի հաստիքը՝ նշանակելով ԼՂՀ ԱԳ նախկին նախարարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում