Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է ամռանը բաց թողնել բրազիլացի հարձակվող Նեյմարին: Փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոստացել է բրազիլացուն բաց թողնել Մադրիդի «Ռեալ», եթե նա օգնի իր թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում:
25-ամյա ֆուտբոլիստը պատմել է մտերիմներին, որ ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Ռեալ»,- հաղորդում է Goal.com-ը:
Մադրիդցիները պատրաստվում են Նեյմարի միջոցով փոխարինել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին: