Մոսկվայի «Արարատը» Կիպրոսում ընթացող մարզումային հավաքի առաջին ստուգողական խաղում 3:0 հաշվով հաղթել է կիպրոսյան ԱՊՕՊ ակումբին:
Ռուսական ակումբի երրորդ գոլը խփել է 18-ամյա կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը, որն աչքի է ընկել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Իվան Մամախանովի փոխանցումից հետո:
Հիշեցնենք, որ 2017-ին հիմնադրված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»: