Facebook-ը միլիոնավոր կեղծ էջեր է արգելափակում դեռ գրանցման փուլում, նշվում է ընկերության՝ ԱՄՆ Սենտաի հետախուզության հանձնաժողովին տված ցուցմունքներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդպես, ընկերությունը պնդում է, որ մշտապես կատարելագործում է տեխնիկական համակարգերը՝ ոչ հավաստի էջերի հայտնաբերման, դրանց հեռացման հեռացման, ինչպես նաեւ այդ էջերի օգնությամբ Facebook-ի քաղաքականությունը խախտող նյութերի տարածման կրճատման համար:

«Ամեն օր գրանցման փուլում մենք միլիոնավոր կեղծ էջեր ենք արգելափակում, քանի որ մեր համակարգերն ուսումնասիրում են դրանց հազարավոր ասպեկտները եւ կենտրոնանում են վարքագծի վրա, որը վատ խաղացողներին դժվար է քողարկել կամ կեղծել»,- նշվում է Facebook-ի կողմից հունվարի 8-ին տրված ցուցմունքներում, որոնք ԱՄՆ սենատի հանձնաժողովը հրապարակել էր հինգշաբթի օրը: