«Ռեալի» կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշվում է, որ մանկունիացիները կիսապաշտպան Մայքլ Կերիկին փոխարինող են փնտրում, որն ամռանն ավարտելու է կարիերան: Բացի դա, թիմից կարող է հեռանալ նաև Մարուան Ֆելայինին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չի ստանում մադրիդյան ակումբում: Կովաչիչն Իսպանիայի առաջնության ընդամենը 6 հանդիպման է մասնակցել: