Սերիական մարդասպան Թեդ Բունդիի մասին պատմող նոր՝ Extremely Wicked, Shockingly Evil and Vile ֆիլմում դերակատարություն կունենա հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Այս մասին տեղեկանում ենք Comingsoon.net-ից: Նա կընկերակցի Ջոն Մալկովիչին, Զակ Էֆրոնին եւ Լիլի Քոլինսին:
Անժելան ֆիլմում մարմնավորելու է Ջոանային՝ Լիլի Քոլինսի կերպարի մտերիմ ընկերուհուն:
Զակ Էֆրոնը
Extremely Wicked, Shockingly Evil and Vile ֆիլմում Զակը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ մարդասպան Թեդ Բունդիին, իսկ Մալկովիչը դատավոր Էդվարդ Քովարտի դերում է:
Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերներից է Արա Քեշիշյանը:
Նյութի աղբյուրը NEWS.am STYLE