Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ աշխատանքից ազատել է երկու ոստիկանապետերի:
Նա բարեփոխումների արդյունավետության համատեքստում կարևորել է ոստիկանության անձնակազմի որակական բարելավման խնդիրը: Նա նշել է, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ աշխատանքից ազատվել են Մեղրիի ոստիկանապետ Արա Դավթյանը և Վանաձոր քաղաքի Բազումի ոստիկանապետ Սարգիս Այվազյանը:
Նյութի աղբյուրը՝ 168.am