Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախեց «Յովիլին»:
«Կարմիր սատանաների» կազմում գոլով աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը, Անդեր Էրերան, Ջեսի Լինգարդը և Ռոմելու Լուկակուն:
Հյուրերի կազմում իր նորամուտը նշեց Ալեքսիս Սանչեսը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 72-րդ րոպեին: Վերջինս նորամուտի խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակի շնորհիվ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ: