ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու կառավարության մյուս անդամներն այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 26-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոն ժամանեցին «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսներով:
NEWS.am-ի թղթակիցը պանթեոնից հաղորդում է, որ նախորդ տարիներին պաշտոնյաները «Եաբլուր» էին գալիս իրենց շքեղ մեքենաներով, սակայն այս անգամ բոլորը եկան 2 միկրոավտոբուսով:
Պաշտոնյաների թվում էին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլք:
Լրագրողների հարցին, թե ինչու են եկել միկրոավտոբուսով, Կարեն Կարապետյանն իր ոճով պատասխանեց. «Արարողակարգին հարցրեք»:
Նշենք, որ Եռաբլուրում քիչ անց սպասվում է պարգեւատրման արարողություն, «Եռաբլուր» կայցելի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: