Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Նովինսկի փողոցի Lotte Plaza հյուրանոցի մոտ սպանվել է հայազգի խոշոր գործարար Հովիկ Մուրադյանը:Այս մասին հաղորդում է Lifenews-ը: 

Սպանությունը կատարած անձին հաջողվել է փախչել դեպքի վայրից Toyota Camry ավտոմեքենայով: Իրավապահ մարմինները քայլեր են ձեռնարկում նրան ձերբակալելու համար:

Սպանության առումով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես պարզ է դարձել գործակալությանը սպանվածը 51 ամյա անհատ ձեռներեց Հովիկ Մուրադյանն է: Հյուրանոց նա եկել էր հանդիպման համար:

Անմիջապես Մուրադյանի` իր BMW-ից դուրս գալու պահին նրան հետևել է խակի գույն վերնաշապիկով տղամարդ: Կռացնելով բիզնեսմենին նա հինգ անգամ հարվածել է դանակով:

Սպանվածը Մոսկվայում հայտնի է որպես խոշոր բիզնեսմեն: 1992 թվականին եղբոր Մուրադ Մուրադյանի հետ ստեղծել է միջազգային շինարարական կազմակերպություն «Բամոն»: Մուրադ Մուրադյանը նաև Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է: