Ռուսաստանաբնակ հայ երգչուհի, պարուհի, հաղորդավարուհի VARDA-ն որոշել է ներկան ավելի արդյունավետ օգտագործելու համար անգլերեն սովորել՝ հույս փայփայելով, որ օտար լեզուն ապագայում իրեն անհրաժեշտ կլինի:
Instagram-ի իր էջում VARDA-ն կենսախինդ նկար է տեղադրել և նկարի մեկնաբանության մեջ ներկայացրել կյանքի, երջանկության մասին իր փիլիսոփայությունը.
«Երջանկության գաղտնիքը նրանում է, որ սիրես իրական աշխարհը և քո սեփական կյանքը, ինչպես նաև սիրես քո երազանքների աշխարհը: Դրա համար պարզապես հարկավոր է սովորել բավականություն ստանալ ներկայից՝ մի քիչ ժամանակ թողնելով ապագայի մասին երազանքներին ու երևակայություններին:
Հ. Գ. Ես, օրինակ, բավականություն եմ ստանում ներկա պահին անգլերեն սովորելով և արդեն փորձում եմ երևակայել, թե ինչ ոլորտներում կկարողանամ այդ լեզուն կիրառել ապագայում»:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am