Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին խորհրդավոր գրառում է արել Instagram-ի էջում հրապարակած նկարի մեկնաբանության մեջ:
«Հաշված օրերից 2018-ի առաջին ամիսն էլ պատմության գիրկը կանցնի: Այս գրառումս, սակայն, ոչ թե հունվարի մասին է, այլ հունվարի վերջին օրվա, իսկ ավելի կոնկրետ այն անակնկալի, որ ձեր ուշադրությանն եմ հանձնելու հենց այդ օրը՝ հունվարի 31-ին: Իսկ քանի որ անակնկալների մասին լռում են, հենց այստեղ ես կլռեմ: Հետեւեք ինձ, եղեք շատ ակտիվ և շատ շուտով ամեն բան կիմանաք»,- գրել է երգչուհին:
Ի դեպ, երգչուհու բաժանորդները փորձել են նկարի մեկնաբանություններում գուշակել, թե ինչ անակնկալի մասին է նա ակնարկում: Վարկածները երկուսն են՝ կամ Սոֆին հայտարարելու է իր ամուսնության մասին կամ էլ նոր տեսահոլովակ է ներկայացնելու երկրպագուների դատին, ինչն ավելի հավանական է:
Թե որքանով անակնկալը կապ ունի օրերս հրապարակված նկարի և տեսագրության հետ, որտեղ երգչուհին շինհրապարակում նկարվել է մի քանի բանվորների կողքին, ցույց կտա ժամանակը: