«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից մոտ 6 քննիչ է ազատվել աշխատանքից։
Քննիչների ազատումը կապված է վերջերս տեղի ունեցած աղմկոտ ձերբակալության հետ։ Ավելի կոնկրետ՝ Ալավերդցի հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ։
Մենք օրերս գրել էինք, որ Վահագն Աբգարյանի մեղադրանքում կա նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու դրվագ։ Դա որպես առանձին հոդված դրված չէ մեղադրանքի հիմքում, սակայն հստակ նշված է պաշտոնատար անձին կաշառք տալու փաստը։ Հենց նույն դրվագով էլ անցնում են վերը նշված քննիչները, որոնք ազատվել են աշխատանքից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լ