Կինը պետք է իմանա իր արժեքը, սակայն դա չի նշանակում, որ նա սխալվելու իրավունք չունի: Պահպանեք ձեր ինքնատիպությունը, հետևեք որոշակի կանոնների: Կինն առանց կանոնների, նման է փականի, որը չունի բանալի:
Ինչպես բարձր պահել պատիվն ու ինքնասիրությունը, այս հարցում ձեզ կօգնեն խորհուրդները.
1. Մի վիճեք հիմարների հետ, դա անօգուտ է: Նրանք ամեն գնով կփորձեն նվաստացնել ձեզ և գուցե դա նրանց հաջողվի, քանի որ այդ հարցում շատ հմուտ են:
2. Մի փորձեք չարախոսել և վատ արտահայտվել շրջապատի մասին, այդպիսով ինքներդ ձեզ եք նվաստացնում:
3. Հիշեք, որ դուք գրավիչ եք: Անկախ ամեն ինչից, դուք պետք է դրանում վստահ լինեք:
4. Մի մտածեք, որ սխալվել եք որևէ հարցում, այլ պարզապես մտածեք, որ իրադարձությունները հետաքրքիր ընթացք են ստացել:
5. Աշխատեք բարձր պահել ինքնասիրությունը, մի թողեք, որ չարաշահեն ձեր վստահությունը:
6. Փնտրելով ձեր արքայազնին, հիշեք, որ նա էլ փնտրում է իր արքայադստերը: Փորձեք համապատասխանել այդ պահանջներին: