Ավելորդ քաշը գցելու համար երբեմն ճիշտ մոտիվացիա է հարկավոր:
Լի Սատտոնը և Ռենա Կիզերը երկուսով 572 կգ քաշ ունեին: Նրանք ծանոթացել էին քաշի պակասեցման կենտրոնում և սիրել իրար միանգամից: Բայց իրենց չափերի պատճառով զույգը ֆիզիկապես մոտ գտնվել չկարողացավ:
Նրանք որոշեցին նիհարել՝ հանուն իրենց երազանքի:
Նրանք սկսեցին ծրագիր մշակել, անգամ դիմեցին ընտանեկան հոգեբանի: Սկզբում նրանք մեծ կոնֆլիկտ ունեին: Կինը փորձում էր նիհարել, տղամարդը՝ ոչ: Կինը մեղադրում էր նրան դրա համար, տղամարդը՝ ծեծում էր կնոջը:
Հետագայում նրանց վիճակը կարգավորվեց, նրանք եղածի գրեթե կես քաշից ազատվեցին: Այս ամբողջ ընթացքում նրանց մոտ ինտիմ կյանք չկար:
Հիմա նրանք կարող են իրականացնել երազանքը:
Նույնիսկ պլանավորում են էլի նիհարելու դեպքում ամուսնանալ: