Այն բանից հետո, երբ հունիսի 11-ին 117 տարեկան հասակում մահացել է Ձիրոեմոն Կիմուրան, Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են, որ այժմ աշխարհի ամենածեր մարդը համարվում է ճապոնացի Միսաո Օկեվան:
Երկարակյացը ծնվել է 1898 թվականի մարտի հինգին Օսակա քաղաքում, նրա ծնողների եկամուտը կազմում էր կիմանոների պատրաստումը և վաճառքը: Միսաոն ունի երեք երեխա, որոնցից երկուսը մինչև այժմ կենդանի են և նշել են 90 ամյակը: Այժմ նա չորս թոռան և ութ ծոռի տատի է:
Օկավան ապրում է ծերանոցում: Երբ կնոջը հայտնել են, որ նա պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, նա ասել է «Ահա, թե ինչպիսի երկար կյանք»:
100 տարեկանից ծեր մարդկանց թվով առաջատարներն են ճապոնիան (շուրջ 51 հազար մարդ) և ԱՄՆ(շուրջ 53 հազար):Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: