Հունվարի վերջին Հայաստանում ձմեռ կսկսվի:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հունվարի 26-29-ին օդի ջերմաստիճանը ամբողջ հանրապետության տարածքում կնվազի 4-5 աստիճանով:
Ամենից ցուրտ կլինի Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում. շաբաթ գիշեր այնտեղ սպասվում է 5-10 աստիճան ցուրտ, իսկ մինչև ամսվա վերջ ջերմաստիճանը կնվազի մինչև -7…-12:
Ցրտերը չեն շրջանցի նաև մայրաքաղաքը: Մոտակա 5 օրերի ընթացքում ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 1-6 աստիճանի սահմաններում, իսկ գիշերվա ժամերին սպասվում է մինչև -3…-5:
Ընդ որում, հունվարի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: