Մարտի 27-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպում Լիտվայի հավաքականի հետ Երևանում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, մարտի 24-ին Հայաստանի ընտրանին Երևանում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի:
Արթուր Պետրոսյանի գլխավորած ընտրանու մրցակիցն է Էստոնիայի հավաքականը:
Էստոնացիների ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակով մեր հավաքականից առաջ է 2 տեղով (88-րդ հորիզոնական):
Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը, որի մեկնարկը մեզ համար սեպտեմբերի 6-ին է: