Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի».
«Վճռորոշ պահը եղավ այն, որ զրուցեցի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Միանգամից զգացի, որ նա ցանկանում է աշխատել իմ հետ: Ցանկանում էի տեղափոխվել միայն «Չելսի»: Ես ցանկանում էի շատ խաղաժամանակ ստանալ ու չլքել Անգլիան:
«Չելսին» իդեալական տարբերակ էր կարիերաս շարունակելու համար: Կոնտեի հետ այնքան էլ ծանոթ չեմ, բայց ինձ դուր է գալիս այն, թե նա ինչպես է շփվում իր ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ, որ թիմում շատ կարևոր է խաղացողի ու մարզչի լավ փոխահարաբերությունները»,- Ժիրուի խոսքերը մեջբերում է «թոշակառուների» պաշտոնական կայքը: