Այսօր ՌԴ-ում նշում են Ռուսաստանի օրը` երկրի ամենակարևոր տոներից մեկը: 23 տարի առաջ այս օրը ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի ժամանակ ընդունվել է պետական ինքնիշխանության հռչակագիրը:
Այսօր տոնը նշում են Ռուսաստանի շատ քաղաքներում` շքերթներով, ցույցերով և տոնական համերգներով: Պետրոպավլովսկ-Կամչատկայում տոնակատարաությունը նշվում է հեծանվավազքով: Ռուսաստանի օրվա կապակցությամբ այնտեղ նոր այգի են բացել և նշում են Կամչատկայի բնիկ ժողովուրդների ազգային տոնը` առաջին ձկան տոնը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հանձնելու է պետական մրցանակներ 2012 թվականին աչքի ընկած ռուս նշանավոր գործիչներին: Արարողության ավարտից հետո Կրեմլում տեղի է ունենալու մեծ համերգ, իսկ երեկոյան Կարմիր հրապարակում լինելու է հրավառություն: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը: