«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հանդիսանում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը:
Նման տեղեկատվություն են տարածել «Gazzetta dello Sport» և «Corriere dello Sport» իտալական հեղինակավոր պարբերականները:
Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան կարող է գնել Մանչինիի պայմանագիրը, որը «Զենիթի» հետ կապված է երկարաժամկետ համաձայնագրով: Մասնագետն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է սկսել աշխատել ռուսական ակումբի հետ:
Ավելի վաղ, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկը հաստատել էր, որ Մանչինչին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդներից մեկն է:
Իտալիայի հավաքականը, հիշեցնենք, չկարողացավ հայտնվել աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլերում, ինչի արդյունքում թիմի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան նոյեմբերին հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: