Ֆինանսական առումով ամենից անհաջողակն Աղեղնավորներն են: Աղքատների ցանկում վերջից երկրորդ տեղում Ջրհոսներն են. նրանք պարզապես չեն ձգտում շատ վաստակել:
Նրանց հետեւում են Ձկները, որոնք հակված են մսխել իրենց բոլոր միջոցները: Իններորդ հորիզոնականում անվրդով Կշեռքներն են, որոնք ատում են փողն ու կարծում, որ երջանկությունն ամենեւին էլ դրա մեջ չէ, սակայն ամենեւին էլ դեմ չեն շքեղության որոշակի ցուցադրություն անել:
Սրանց հետեւում են չտնտեսող Երկվորյակները եւ Ցուլերը: Վեցերորդ տեղում Առյուծներն են, որոնք բավական հաջողակ են համարվում ֆինանսական առումով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար փողը շրջապատի վրա ազդելու միջոց է:
Հարուստների հնգյակը բացում են Խեցգետինները, որոնք կարողանում են վաստակել, բայց սիրում են անպետք բաների համար գումար ծախսել: Չորրորդ հորիզոնականում Խոյերն են, որոնք պարբերաբար լուրջ ֆինանսական խարդախությունների մեջ են մտնում, բայց հաջողում են:
Առաջատարների եռյակը գլխավորում են Այծեղջյուրները, որոնք ե՛ւ շատ են վաստակում, ե՛ւ քիչ են ծախսում: Հարուստների թվում երկրորդ տեղում Կարիճներն են, որոնք ամեն ինչի պատրաստ են՝ հանուն ֆինանսական բարեկեցության: Սակայն վարկանիշի առաջին հորիզոնականում պրագմատիկ Կույսերն են: Նրանց հաջողվում է աշխատասիրության եւ խնայողության շնորհիվ պատկառելի կարողություն դիզել: