«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը շարունակում է իր դժգոհությունը հայտնել այն փաստից, որ ակումբը հրաժարվել է վաճառել իրեն վաճառել «Մանչեսթեր Սիթիին»:

Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:

Ալժիրցին նորից չի ներկայացել թիմի մարզմանը: Մահրեզը արդեն երրորդ օրն է` չի մարզվում «Լեսթերի» հետ, իսկ տրանսֆերային պատուհանի վերջին օրը չի ընդգրկվել «Էվերթոնի» հետ խաղի հայտացուցակում:

Հաղորդվում էր, որ Մահրեզը չափազանց վշտացած է այն հանգամանքից, որ «Լեսթերն» իրեն չի վաճառել:

Հայտնի է նաև, որ «Լեսթերը» տուգանել է ֆուտբոլիստին` մարզումից ինքնակամ բացակայելու համար: