Դորտմունդի «Բորուսիայից» Լոնդոնի «Արսենալին» միացած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ դերակատարում է ունեցել իր տեղափոխության հարցում:
«Իրոք, շատ ուրախ եմ դարձյալ Մխիթարյանի հետ նույն թիմում լինելու համար: Նա, իրոք, եղբոր պես է ինձ համար, շատ լավ ընկեր, որի հետ նախկինում խաղացել եմ: Ուրախ եմ դարձյալ տեսնել նրան:
Մխիթարյանը մի քանի անգամ զանգել էր ինձ եւ հարցել, թե արդյոք տեղափոխվելու եմ «Արսենալ»: Ես էլ նրան հարցրի, թե պատրաստվում է պայմանագիր կնքել «Արսենալի» հետ, եւ նա ասաց, որ դա արդեն արված է: Մխիթարյանի գործոնը մեծ էր իմ տեղափոխության հարցում: Կարծում եմ՝ մենք իրար հասկանում ենք կես խոսքից»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է givemesport.com-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգի հետ 2013-2016-ը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»: Հայ կիսապաշտպանը վերջերս