Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կանայք «Պուստ գովորյատ» հաղոդման ժամանակ դեմ առ դեմ հանդիպել են: Իհարկե, վեճն անխուսափելի է եղել, գրում է Dni.ru-ն:
Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայան եւ Տատյանա Վլասովան սկսել են միմյանց մեղադրել եւ սարսափելի լեզվակռիվ են սկսել հանդիսատեսի առջեւ: Վլասովան մինչ օրս չի կարողանում ներել Վիտալինային: Տատյանա Սեգեեւնան վստահ է, որ դաշնակահարուհին գողացել է իր ամուսնուն:
Վիտալինան ի պատասխան ասել է, որ Ջիգարխանյանն իրեն միայնակ էր զգում. իբրեւ թե Տատյանա Սերգեեւնան մեկնել էր ԱՄՆ եւ լքել ամուսնուն:
Ցիմբալյուկ Ռոմանովսկայան որոշել է արդարանալ եւ Վլասովային մեղադրել է երկերեսանիության մեջ:
«Եվ սա ասում է այն կինը, որը արտաամուսնական կապից երեխա է ունեցել եւ Արմեն Բորիսովիչի հետ փախել է՝ թողնելով մանկահասակ երեխային», - ասել է Վիտալինան:
Հաղորդման վերջում հաղորդավար Դմիտրի Բորիսովը հայտարարել է, որ չնայած բոլոր տարբերություններին, Ջիգարխանյանի նախկին կանայք ունեն մեկ ընդհանուր բան. Ջիգարխանյանը Տատյանայի հետ բաժանումից հետո մեղադրել է նրան իր փողերը եւ անշարժ գույքը խլելու մեջ: Այժմ նույնը կատարվել է նաեւ Վիտալինայի հետ: