Հրապարակվել են մի շարք նկարներ, որտեղ ցուցադրվում է երգչի կախվածությունը դեղերից: Այդ նկարները ցուցադրվել են այն պահին, որ Ջեքսոնի ընտանիքը դատական հայց է ներկայացրել վերջինիս համերգների կազմակերպող կազմակերպության դեմ: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Որպես փաստ բերված նկարներում երևում են բազմաթիվ դեղեր իրենց շշերով, թթվածնային բալոններ և բժշկական սարքավորումներ սփռված գերաստղի ննջասենյակում իր մահվան ժամանակ 2009 թվականի հունիսի 25-ին:
Մի նկարում, որը չի ներգրավել որպես Քոնրադ Մյուրեյի մարդասպանության դեպքի հետ կապված, երևում է ներարկային միջոցներով պայուսակը:
Հետևում երևում է չբացահայտված երեխաների բազմաթիվ նկարներ: Այդ շարքում նաև Չարլի Չապլինի լուսանկարը:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնի մայրը դատական հայց էր ներկայացրել AEG Live երգչի համերգները կազմակերպող կազմակերպության դեմ` նշելով, որ նրանք հավուր պատշաճի չեն ուսումնասիրել, թե ով է Քոնրեդ Մյուրեյը, որն էլ պատճառ է հանդիսացել իր որդու մահվան:
Քոնրեդ Մյուրեյը 2011 թվականին դատապարտվել է անփութությամբ մարդասպանության համար, քանի որ վերջինս Ջեքսոնին տվել է չափից դուրս հանգստացուցիչ դեղեր, որն էլ բերել է երգչի մահվան:
Մանսավորպես բացահայտված նկարների մեջ երևում է Լիդոկային և Դիազեպամ հանգստացուցիչները, ինչպես նաև մի ամբողջ ցուցակ հիվանդանոցների` իրենց հեռախոսահամարներով: