Լիվերպուլի մենեջեր Բրենդեն Ռոջերսը կարծում է, որ կարողացել է լուծել տրանսֆերային շուկայի խնդիրը, որի միջոցով իր թիմը կարող է տեղ գրավել Անգլիայի Պրեմիեր Լիագյի առաջին քառյակում: Այս մասին նշում է անգլիական Mirror պարբերականը:
Ինչպես նշում է պարբերականը Ռոջերսը լավ է հասկանում, որ այս տարի իր թիմը չկարոցավա հաջողությունների հասնել, սակայն երիտասարդ աստղերի, ինչպիսին է Հենրիխ Մխիթարյանը միջոցով նա համոզված է, որ կկարողանա մտնել լավագույն քառյակի մեջ:
Հենրիխ Մխիթարյանը, չնայած որ խաղում է Դոնեցկի Շախտյորի թիմում, դարձել է Եվրոպայի մի շարք առաջատար ակումբների նպատակակետը: Ռոջերսը պատրաստ է Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերման համար տրամադրել 20 մլն եվրո ձեռք բերելու հայազգի խաղացողին, որը այս տարվա Ուկրաինայի առաջնության ժամանակ դարձել է 25 գոլի հեղինակ:
Այնուհետև անգլիական պարբերականը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանին որպես հարձակվող կիսապաշտպան, որի աչքը գոլի վրա է: Նա վերջին առաջնության ժամանակ դարձավ 25 գոլի հեղինակ և հայտնվեց այնպիսի խոշոր թիմերի տեսադաշտում ինչպիսիք են Բարսելոնան, Յուվենթուսը, Չելսին, ինչպես նաև Լիվերպուլը:Շատերը սպասում են, որ 24 ամյա հայազգի ֆուտբոլիստը շատ խոստումնալից խաղացող է իր դիրքում: