Մարդիկ կարող են ասել, որ ես այնքան էլ հաջող չեմ եղել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ես կարծում եմ, որ շատ հաջողությունների եմ հասել այնտեղ, ասել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը sport.sfr.fr-ին, փոխանցում է espnfc.com-ը:
«Մեկ մրցաշրջանում մենք նվաճեցինք երեք տիտղոս, դարձա Եվրոպայի լիգայի գավաթակիր, գոլ խփեցի այդ մրցաշարի եզրափակիչում: Ես համարում եմ, որ հասել եմ հաջողությունների:
Արսեն Վենգերն ավելի ընկերական է, հասկանում է ֆուտբոլիստներին, կարող է մտածել ֆուտբոլիստների վիճակի մասին, հանգիստ է: Այս է տարբերությունը Մոուրինյոյի հետ, որը ավելի խիստ է եւ շատ պահանջկոտ է»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակել է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: