2014թ. հունվարի 1-ից աշխատավարձերը կբարձրանան բոլոր ոլորտներում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հուլիսի 1-ից մենք ձեզ հետ միասին ավելացնելու ենք մինիմալ աշախատավարձը երեսուն տոկոսով, իսկ հունվարի մեկից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, և այն հիմնականում տեղի է ունենալու համակարգված ձևով: Ներկայացվելու է միասնական սանդղակ, որը հնարավորություն է տալու միասնական կոնսեսուի հասնել, թե ինչպիսին պետք է լինի աշխատավարձի քաղաքականությունը»,- ասաց վարչապետը: