Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը անցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի խնդրանքով Մոսկվայի մեկուսարանում է գտնվում:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը պնդում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցել գործընկերը՝ «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողման պատճառով:
Ընդ որում, նա պնդում է, որ եթե իրեն Հայաստան արտաքսեն, ապա «դա ավելի վատ կլինի, դժվար թե ես ողջ մնամ»:
Մարտիրոսյանը 20 տարի առաջ հայրենիքից Կալիֆորնիա՝ Հոլիվուդ է տեղափոխվել եւ պրոդյուսերի կարիերա ստեղծել:
Մասնավորապես նա աշխատել է Փիրս Բրոսնանի հետ «Նոյեմբերի մարդ», Մարկ Ուոլբերգի հետ «Ողջ մնացածը», Դե Նիրոյի եւ 50 Cent-ի ռեփերի հետ «Ֆրիլանեսերները», «Փախուստի ծրագիր» ՝ Ստալոնեի եւ Շվարցնեգերի հետ ֆիլմերի վրա:
«Դուրս եմ գալիս բիզնես դասից եւ հենց օդանավասանդուղքի վրա ինձ դիամավորում է ռուսական ոստիկանությունը: Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞, ոչինչ չհասկացա: Պարզվում է, դա արվել էր Հայաստանի կարգադրությամբ, որտեղ իմ դեմ քրեական գործ էր սարքել իմ նախկին գործընկերը, Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» ֆիլմի ներդողներից մեկը:
Ֆիլմը լավն է, բայց տնտեսական տեսանկյունից ոչ այքան հաջողված եւ վարձույթը ձախողվեց: Ոչ մի քաղաքակիրթ երկրում այդ մարդը չկաղոցավ իմ դեմ գործ հարուցել, որովհետեւ հիմքեր չկան: Միայն Հայաստանում դա նրան հաջողվեց:
Ռուսաստանում ինձ ձերբակալեցին եւ պատրաստվում են արտաքսել: Այստեղ բանտում էլ ասել են, որ նա ինձ բարեւում էր: Ինչպե՞ս ես եմ ես դեռ ողջ մնացել» - պատմել է Մարտիրոսյանը:
Ստեփան Մարտիրոսյանի փաստաբաններն այժմ զբաղվում են նրան Երեւան արատքսելու դեմ բողոքարկել: Դեռ ոչինչ չի ստացվում, արդեն դիմել են Գերագույն դատարան:
Ի դեպ Մարտիրոսյնաը չի նշել իր գաղտնի գործընկերոջ անունը: