Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու առաջարկը հունիսի 15-ին ավագանու արտահերթ նիստում կքննարկվի: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի կայքէջը:
Նշենք, որ դեռ երեկ Դավիթ Օհանյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման առաջարկ ինքը չի ստացել և այդ մասին ոչինչ իրեն հայտնի չէ:
Նույն նիստում ընդգրկված են նաև Կամո Արեյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու, Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ հարցերը:
Հիշեցնենք, որ մամուլում հաճախ էին գրում Դավիթ Օհանյանի փոխքաղաքապետ դառնալու մասին և համաձայն շրջանառվող լուրերի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Սամվել Ալեքսանյանի եղբոչ որդին