Անցած հանգստյան օրերին սահմանապահ Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու:
Ինչպես հայտնում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, Արմավիրի սահմանապահ ջոկատը սահմանապահ վերակարգի ժամանակ հետեւել է անհայտ անձին, որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը եւ փորձել ձկնորսություն անել Հայաստանի տարածքում: Մի քանի րոպեից սահմանախախտին ձերբակալել են:
Նախնական միջոցառումներով պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի Դիղոր գավառի Քարաբաղ բնակավայրի բնակիչ, 1995 թվականին ծնված Ք.-ն է: Նա խոստովանել է կատարած իրավախախտումը:
Փոխգործակցության սահմանված կարգի համաձայն՝ տեղի ունեցածի մասին օպերատիվորեն տեղեկացվել են Հայաստանի ոստիկանության եւ ԱԱԾ մարմինները: