«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռվա «նայողները»՝ Կարապետյանները եւ նրանց հարող ուժերը, ձեռնամուխ են եղել Վանաձոր քաղաքի լուրջ ռեաբիլիտացիային․ վարչապետի հորդորով ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը (Քեթրինի Միհրանի քեռորդին) կառուցելու է քաղաքի ճոպանուղին։
Քաղաքի գլխավոր փողոցներից մեկում կառուցվելու է «օլդ սթրիթ»՝ թիֆլիսյան «հին քաղաքի» հանգույն։
Հիշեցնենք, որ նման մի քաղաք կկառուցվի նաեւ Երեւանում՝ «Դալմա մոլի» հարեւանությանբ՝ կրկին Կարապետյանների «քավորությամբ»։
Վանաձորյան հին քաղաքի ֆինանսավորման մի մասը կիրականացնի Սամվել Կարապետյանը։ Այժմվանից բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ փողոցում տեղ «գտնեն» նաեւ լուրջ համաշխարհային բրենդների հյուրանոցներ՝ «Մարիոթ», «Հայաթ»։ Վանաձորում Կարապետյանները կկառուցեն նաեւ Դիսնեյլենդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում