Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։
«Կարծում եմ՝ մրցակցի համար սա առաջին խաղն էր վերջին շրջանում։ Մեզ մոտ մրցաշրջանը թեժ փուլում է, այդ պատճառով լավ մարզավիճակում ենք։ Կարող եմ ասել, որ «Էստերսունդն» ունի լավ թիմ, սակայն 2 արագ գոլերն օգնեցին մեզ։ Արդյոք պայքարելո՞ւ ենք Եվրոպայի լիգայում հաղթելու համար․ ինչու ոչ։ Մենք հաղթանակի համար ենք խաղում յուրաքանչյուր խաղում։ Չեմ կարծում, որ «Էստերսունդի» հետ դիմակայության ելքը վճռված է։ Պետք է չկորցնենք կենտրոնացվածությունը։ Յուրաքանչյուր հաղթանակ վստահություն է տալիս։ Տանը եւս կխաղանք հաղթանակի համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագի խաղին անդրադարձել է նաեւ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։
«Մխիթարյանը մեծ ձգտում էր դրսեւորում, եւս սա դրական ելույթ էր։ Նա աստիճանաբար հարմարվում է թիմում, եւ անցկացրեց լավ հանդիպում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոնդոնում։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					