Երեկվանից Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ: Ըստ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության՝ նա արձակուրդը կանցկացնի արտերկրում, իսկ հունիսի 20-ին կմեկնի Ավստրիա` Վիեննայում մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Թե կոնկրետ որ երկրում է Ս. Սարգսյանը պատրաստվում անցկացնել իր արձակուրդը, նախագահականի լրատվական ծառայությունը չի մանրամասնել: Սակայն «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից տեղեկացել է, որ Ս. Սարգսյանը գտնվելու է Գերմանիայում, ավելին, այդ ընթացքում նաև բուժզննություն է անցնելու, քանի որ առողջական որոշ խնդիրներ ունի:
Լուրը, սակայն, չի հաջողվել հստակ ճշտել. նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին ուղարկած գրավոր հարցումը մնացել է անպատասխան:
Սերժ Սարգսյանը Գերմանիայում կհանգստանա
