Հրապարակվել է Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու ծխականների վրա բացված կրակահերթի զոհերի ցուցակը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Հարձակման արդյունքում 5 մարդ է զոհվել: Նրանցից 4-ը կանայք են, որոնք մահացել են տեղում, եւս մեկը կրծքավանդակի հատվածում ծանր վնասվածք է ստացել եւ մահացել է հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ: Եւս 5 մարդ վիրավորվել է, այդ թվում նաև՝ իրավապահ մարմինների երկու աշխատակից:
«ՌԲԿ»-ն հրապարակել է մահացածների անունները.
Նադեժդա Թերլինյան
Իրինա Մելկովա
Լյուդմիլա Շերբակովա
Վերա Մարգունովա
Լյուդմիլա Լեուդկինա
վիրավորների անունները.
Նադեժդա Կուշնարյովա
Նատալիա Պլետուխինա
Վեռա Բլիննիկովա
Սոլթանսաիդ Հիզրիեւ՝ ավագ սերժանտ
Մոհամեդ Ռամազանով՝ ոստիկանության աշխատակից, սերժանտ:
Հիշեցնենք, որ Դաղստանի Կիզլյար քաղաքում ուղղափառ եկեղեցու ծխականներին գնդակահարել է Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովը: Այս մասին պատմել է աղբյուրը հանրապետության կառավարությունում եւ հաստատել է դաշնային ՆԳՆ-ի աղբյուրը: Հալիլովն անցյալ տարի միացել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ կազմակերպության այսպես կոչված քնած հատվածի մաս էր կազմում, հայտնել է «ՌԲԿ»-ի աղբյուրը: «Գնդակահարությունը տեղի էի ունեցել քրիստոնեական տոնի կապակցությամբ: Իրավապահ մարմիններն այժմ խուզարկություն են անցկացնում Հալիլովի՝ Կիդերո գյուղում բնակվող ծնողների տանը, ստուգվում են նաեւ Հալիլովի կապերը»,- «ՌԲԿ»-ին պատմել են ոստիկանությունում:
Հայտնի է, որ Խալիլովը չի ընդգրկվել արմատական կազմակերպությունների՝ արդեն հայտնի մասնակիցների ցուցակներում, որպես ապօրինի զինված խմբերի անդամ չի ընդգրկվել նաեւ հատուկ ծառայությունների տվյալների բազայում: