Սաուդյան Արաբիայում մեծ ժողովրդականություն է վայելում հայկական «Լուսին» ռեստորանը, որն ընդլայնվելով երեք մասնաճյուղ է բացել երկրում՝ Էր Ռիադում, Ջիդդայում եւ վերջերս նաեւ Ալ Խոբարում։ Այս մասին հայտնում է Arab News-ը «Սաուդյան Արաբիայի հայկական «Լուսին» ռեստորանը դուրս է մրցակցությունից» վերնագրով հոդվածում։
Երբ Mira Foods Company ընկերության սեփականատերեը նկատեցին, որ սաուդցի զբոսաշրջիկները հաճախ են այցելում հայկական ռեստորաններ Հորդանանում եւ Լիբանանում, որոշեցին հայկական խոհանոցը բերել Սաուդյան Արաբիա 2009 թվաանին ։«Լուսին» ռեստորանը դարձավ հայկական մշակույթն ու խոհանոցը Սաուդյան Արաբիայում ներկայացնող օղակը։
Ռեստորանը կառուցված է հայկական ճարտարապետական ժառանգության տարրերով՝ հայկական վարդագույն տուֆ քարից, իսկ ներսում այցելուներն զգում են ինչպես բարձրակարգ ռեստորանում։ Ուստի պատահական չէ, որ այցելուների շրջանակում ներառված են ընդհուպ մինչեւ երկրի բարձրաստիճան միջավայրի ներկայացուցիչներ։
Հայկական խոհանոցը սաուդցիներին է հրամցնում հայկական խոհանոցի գիտակ Անահիտ Դոնիգյանը, իսկ ճաշացանկում ժամանակի ընթացքում ներառվել են գրերթե բոլոր հայկական ուտեստները։ Այցելուներին հատկապես դուր է գալիս նոր թխված լավաշը, դդմի ապուրը ւ փխրուն կարտոֆիլը, մածունով մատուցվող թփով դոլման, սուջուխը, ղափաման եւ այլ հայկակակն ուտեստներ։
Լուսինը ավելին է քան պարզապես ռեստորան՝ այն հայկական ուտեստների հետ մեկտեղ, այցելուներին հաղորդակից է դարձնում հայկական մշակույթին եւ հյուրասիրությանը։