1. Երջանիկ ամուսնությունը ենթադրում է սեքս յուրաքանչյուր գիշեր
Լավ հարաբերությունների դեպքում դուք ԴԱ անում եք ամեն օր։ Երբեմն նաեւ օրը մի քանի անգամ։ Իրականում դա այդպես չէ։ Մարդիկ ունեն տարբեր կենսական ռիթմեր, խառնվածք, ինչպես նաեւ՝ ծանրաբեռնվածություն աշխատանքում։ Աշխատանքից հետո հաճախ ցանկանում ես գալ տուն եւ քնե՞լ։ Դա նորմալ է, դրա համար դու չպետք է քեզ մեղավոր զգաս։
2. Դու պարտադիր պետք է սիրես օրալ սեքսը
Ոչ, դու ոչ ոքի ոչինչ պարտական չես։ Եթե նույնիսկ նա շատ է խնդրում իրեն հաճույք պատճառել։ Եթե նույնիսկ նա պնդում է։ Առավել եւս, եթե նա պնդում է։
3. Դաշտանի օրերը զզվելի են
Այդպես, թերեւս, մտածում են 14-ամյա դեռահասները։ Կամ դպրոցականի փորձով ու զարգացվածությամբ երիտասարդները։ Հուսանք, դա քո տեսակը չէ։
4. Եթե դու սովորական դիրքերն ես նախընտրում, ապա քո սեռական կյանքը ձանձրալի է
Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է անկողնում լինել անսանձ վագրի նման, ոչ թե ձանձրալի պահպանողականի։ Սակայն գործնականում միշտ չէ, որ բանը կարող է հասնել ակրոբատիկ վարժություններին։ Երբեմն զվարճալի է փորձարկելը, բայց ամեն անգամ դրա համար երկուսիդ էնտուզիազմն էլ չի բավարարի։
5. Դու պետք է ամեն ինչ փորձես՝ թեկուզ մեկ անգամ
Տղաները հաճախ են դա ասում՝ քեզ համոզելով տարբեր փորձարկումներ անել, այդ թվում՝ սեռական։ Բայց եթե դու ինչ-որ բան չես ցանկանում, դա ամենեւին էլ չի նշանակում, թե ժամանակակից չես, չես սիրում փորձել նորն ու քո կյանքը չես վայելում։