Էմմին վերջերս Երեւանում էր: Երգչուհին, որն ամուսնությունից հետո տեղափոխվել էր ԱՄՆ, հայրենիք էր ժամանել որդիների՝ Դանիելի եւ Մարտինի հետ:
Երեւանում անցկացրած օրերից Էմմին մի լուսանկար է հրապարաակել, որում կրտսեր որդին կանգնած է Առնո Բաբաջանյանի արձանի մոտ. դրա հեղինակը Դավիթ Բեջանյանն է, Էմմիի հայրը:
Լուսանկարին կից երգչուհին գրել է.
«Հիմա ուրախանում են: Տարիներ հետո կպարծենան և կհասկանան Երևանի կարևորությունը իմ կյանքում: Կգիտակցեն, թե ինչ է իրենց թողել պապիկը վարդագույն Երևանի կենտրոնում»:
Նյութի աղբյուրը` NEWS.am