Այսօր տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում տասը մասնակից՝ Սեւակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Ալտերնատիվը, Տյոմը եւ Մարիամը, մրցեց եզրափակչի ուղեգրի համար:
Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ անցան հետեւյալ հինգ մասնակցիները՝ Սեւակ Խանաղյան, Ամալյա Մարգարյան, Կամիլ, Մարիամ եւ Հասմիկ Շիրոյան:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, որում հաղթող են ճանաչվել Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» բենդը:
«Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին: