«Շիրակի ձմեռ» ամենամյա միջոցառումը, որն անցկացվեց Թորոսգյուղ համայքնում, շիրակցիների հետ տոնելու էր եկել նաև ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Դպրոցականներն առիթը բաց չթողեցին ներկայանալ իրենց տաղանդով, արտասանեցին նախագահի համար, իսկ սպորտսմեններն իրենց ուժը ցույց տվեցին։


Միջոցառման վայրի կենտրոնում մեծ խարույկ էր վառվում, որն ըստ տեղացիների՝ կապված է ժողովրդական հավատալիքների հետ։ «Այսպիսով ջերմացնում են մթնոլորտը»,–Tert.am-ի հետ զրույցում ասաց թիվ 19 դպրոցի ուսուցչուհիներից Արմինե Խաչատրյանը: Ըստ նրա, տոնը համընկնում է Սուրբ Սարգսի տոնի հետ` ազդարարելով ձմռան ավարտը Շիրակում, որին մասնակցում էին Շիրակի մարզի բոլոր համայնքների դպրոցականները:

Թիվ 19 դպրոցն առանձնակի պատրաստվել էր այս միջոցառմանը, ուսուցչուհու խոսքով՝ ներկայացնելով Գյումրվա կոլորիտը։ «Այս միջոցառումներով հնարավորություն են տալիս, սերունդներին պահպանել ավանդույթները, իմանան ովքեր են, ոտեղից են գալիս»,– ասաց նա։

Միջոցառումը բացի սպորտային միջոցառումներից նաև ուղեկցվում էր երգ ու պարով, նաև ճոխ սեղաններով։