Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում: Քիչ առաջ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը, որի ընթացքում տասը մասնակից՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Nemra-ն, Կամիլը, Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, պայքարեցին եվրատեսիլյան ուղեգրի համար:
Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանն իր «Քամի» երգով:
Նա մայիսին կմեկնի Պորտուգալիա՝ Լիսաբոն, որտեղ կայանալու է «Եվրատեսիլ 2018»-ը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում, որը նախանշված է մայիսի 9-ին: