Գերմանիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը գովեստի խոսքեր է ասել Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը մեկն է այն ֆուտբոլիստներից, որոնց ես կտանեի «Մանչեսթեր Սիթի»։ Նա շատ օգտակար ֆուտբոլիստ է։ Որոշ պատճառներով նա ինչպես հարկն է չխաղաց «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն ես նրան համարում եմ թոփ մակարդակի խաղացող։
Եթե Արսեն Վենգերը կարողանա ամբողջությամբ բացել Հենրիխի պոտենցիալը, մի քանի ամսից նրա ծառայություններով կհետաքրքրվեն միանգամից մի քանի ակումբներ։ Մխիթարյանը փոխանցումներ է մատակարարում թիմակիցներին, գոլեր խփում, եւ ինձ համար նա կատարյալ հարձակողական ֆուտբոլիստ է։ Եթե Մխիթարյանը հավաքի օպտիմալ մարզավիճակ, մարդիկ կզարմանան, թե որքան լավն է նա»,- Համանի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանն այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Արսենալ», որի կազմում փետրվարին մասնակցել է 4 խաղի եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նյութի աղբյուրը` NEWS.am