«Federbet» բուքմեյքերական ընկերության ղեկավար Ֆրանչեսկո Բարանկան, ով զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ, հայտարարել է, որ Հայաստան-Բելառուս ստուգողական հանդիպումը պայմանավորված է եղել:
«Ua.tribuna.com»-ին տված հարցազրույցի հատվածը` ստորև.
- Բելառուսում պայմանավորված խաղերի վերաբերյալ առանձին օրենք չկա, սակայն քրեական գործեր են հարուցվում կապված տարօրինակ հանդիպումների վերաբերյալ: Վերջերս ֆեդերացիան որակազրկել է 20 անձանց, որոնք կապված են եղել կեղտոտ գործընթացին: Այսինքն միայն ցանկությո՞ւն է հարկավոր (հարցի բառացի թարգմանություն,- խմբ.):
- Բելառուսում էլ կան խնդիրներ: Եթե դուք խոսում եք ցուցադրված վերջին գործերի մասին, ապա դրանք այն հանդիպումներն էին, որոնք անցկացվել էին վերջին 4 տարիների ընթացքում: Այդկերպ նրանք ցանկանում են շեղել ուշադրությունը նրանից, որ Բելառուսի ազգային ընտրանին խաղացել է Հայաստանի հավաքականի հետ նախապես ֆիքսված արդյունքով:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին և ավարտվել մեր ընտրանու հաղթանակով` 4:1: