Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու մասին:
Այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ, որոնք կվաճառվեն 50 տոկոս զեղչով:
2018 թվականի աբոնեմենտները ներառելու են հետեւյալ 5 հանդիպումները․
24.03.2018 թ.՝ Հայաստան – Էստոնիա (ընկերական հանդիպում)
27.03.2018 թ.՝ Հայաստան – Լիտվա (ընկերական հանդիպում)
06.09.2018 թ.՝ Հայաստան – Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում)
13.10.2018 թ.՝ Հայաստան – Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում)
16.10.2018 թ.՝ Հայաստան –Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)
2018 թվականի մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից հնարովոր է ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ: Վաճառքում են լինելու Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են:
Մարտի 1-ից վաճառքում են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը:
«Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան – Էստոնիա (մարտի 24-ին) եւ Հայաստան – Լիտվա (մարտի 27-ին) խաղերում Արեւմտյան տրիբունայի տոմսերի արժեքն է 4000-5000 դրամ, Արեւելյան տրիբունայինը՝ 3000-4000 դրամ, իսկ Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներինը՝ 2000 դրամ, հայտնում է ՀՖՖ կայքը։