«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն այս օրերին անում է ամեն ինչ, որ կոալիցիայի մաս կազմի, եւ ԲՀԿ-ի հանդեպ դաշնակցական «նեպրիյազնը» հենց դրանով է պայմանավորված:

Ավելին, ասում են նաեւ, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ կան այդ առնչությամբ, ինչը ՀՀԿ-ական մեր աղբյուրները ժխտում են. «ԲՀԿ-ն պետք է մնա պառլամենտում որպես կառուցողական ընդդիմություն, այլապես Սահմանադրությամբ ամրագրված պառլամենտական համամասնություն ամբողջովին կխախտվի»:

Ասել է` ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու դեպքում պետք է համաձայնագիր-հուշագիր կնքվի, այդ դեպքում էլ «Ելքը» դառնում է խորհրդարանի միակ ընդդիմությունը, ընդ որում` այստեղ ճգնաժամ է հասունանում նաեւ մանդատների մասով: Չնայած ասում են` «Ելքում» արդեն իսկ որոշել են, թե այդ դեպքում ով է լինելու ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակը Միքայել Մելքումյանի փոխարեն. ոչ թե «վարչապետի» թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այլ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում